«Ողջույն Հայ ազգ…». թշնամու գնդակից վիրավորված Երասխի գյուղապետը գրառում է կատարել

Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, ով հուլիսի 20-ին վիրավորում էր ստացել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից, դեպքից հետո առաջին անգամ ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Ողջույն Հայ ազգ, Աստծո կամոք ողջ եմ…

Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ շարք՝ առօրյա գործերիս»:

Օղիկյանը վիրավորում էր ստացել աջ ուսի հատվածում եւ վիրահատվել էր Երևանի «Աստղիկ» ԲԿ-ում։