Իվանիշվիլին Երեւանում բարկացավ վրացի լրագրողի վրա

Իվանիշվիլին Երեւանում բարկացավ վրացի լրագրողի վրա
Իվանիշվիլին Երեւանում բարկացավ վրացի լրագրողի վրա

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Երևանում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նկատողություն արեց վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերության լրագրողին:

Երբ լրագրողը հարց ուղղեց վերջին օրերին աղմուկ բարձրացրած այն տեղեկատվության վերաբերյալ, թե իբր Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Լիտվայի խորհրդարանում հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», Իվանիշվիլին վրոդովված դիմեց նրան. «Ինչո՞ւ եք հիմա այստեղ նորից այդ հարցը բարձրանցում, մի քանի անգամ արդեն հարցը շահարկվել է, տիկին Մայա Փանջիկիձեի պաշտոնական պատասխանից հետո հարցը փակված է: Գիտեք, որ այդ հարցն աղավաղված է, բայց դուք նորից հարցնում եք»: Այնուհետև Բիձինա Իվանիշվիլին ընդգծեց, որ այդ հարցը սրեց և ամենավատ ձևով լուսաբանեց հենց Ռուսթավի 2-ը, և հիմա էլ այստեղ դարձյալ սրում է իրավիճակը: Կարդալ ավելին