Նորածնի մահվան դեպք Արարատում

Նորածնի մահվան դեպք Արարատում
Նորածնի մահվան դեպք Արարատում

Արարատի ծննդատանը անցած ուրբաթ օրը նորածնի մահացության դեպք է գրանցվել. 23-ամյա կնոջ ծննդաբերության ժամանակ հնարավոր չի եղել փրկել նորածնի կյանքը: Երեխայի հարազատները մեղադրում են բժիշկներին:

Երեխայի հայրը՝ Արարատ գյուղի բնակիչ Գառնիկ Ոսկանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ ծննդաբերությունից երկու օր առաջ կինը նույն բիժհիմնարկում հետազոտվել է, բժիշկներն ասել են՝ ոչ մի խնդիր չկա, և հանկարծ ծննդաբերության ժամանակ առաջացել են պորտալարի հետ կապված բարդություններ:

«Եթե բժիշկները ժամանակին ամեն ինչ անեին, հաստատ կկարողանային երեխայի կյանքը փրկել: Իմ առաջին երեխան ծնվել է Վեդիում, ես գոհ եմ իրենցից, բայց Արարատի հիվանդանոցից դժգոհ եմ: Այս պարագայում մենք մտածում ենք, որ միայն բժիշկներն են մեղավոր: Մեզ ասում են, որ երեխայի փոխարեն պորտալարն է եկել, հետո խեղդվել է: Կեսարյանի խնդիր է եղել, բայց իրենք ուշացրել են, կեսարյան չեն արել, հետո են որոշել, երբ արդեն ուշ էր»,- ասաց Գառնիկ Ոսկանյանը:

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է գրանցվել իրենց ծննդատանը: Նա նշեց, որ պորտալարի արտանկում է տեղի ունեցել, բժիշկները ոչինչ չեն կարողացել անել: Կարդալ ավելին