Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Սմբատյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, անվանի ջութակահար, մանկավարժ Գագիկ Սմբատյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Գագիկ Սմբատյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին: