Թեհրանից ժամանեց հերթական և, կարծես թե, այս պահին վերջին ինքնաթիռը. Թորոսյան

«Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։

Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։

Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։

Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»,- գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Ֆեյսբուքի իր էջում:

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր…

Gepostet von Arsen Torosyan am Freitag, 28. Februar 2020