Կնվազեցվի ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա. Էրիկ Գրիգորյանը՝ նոր ծրագրի մասին

Կնվազեցվի ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա. Էրիկ Գրիգորյանը՝ նոր ծրագրի մասին
Կնվազեցվի ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա. Էրիկ Գրիգորյանը՝ նոր ծրագրի մասին

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ֆեյսբուք սոիալական ցանցում գրել է.

«Ուրախ եմ հայտնել, որ շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկում է 2,5 մլն դոլար արժողությամբ նոր միջազգային դրամաշնորհային ծրագիր, որը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ագային պարկի հարակից Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքներում:

Ծրագիրը խորհրդատվական բնույթի չէ, իրականացվելու է անմիջապես նախարարության կողմից, կատարվելու են առարկայական հստակ չափելի գործողություններ:

Ստանդարտ զեկույցների, հաշվետվութունների, սեմինարների, գործուղումների փոխարեն գումարները կուղղվեն հատապտղի ու պտղատու անտառայգիների հիմնմանը, արևային էներգիայով սնուցվող պոմպերով կաթիլային ոռոգման համակարգերի ստեղծմանը, արևային չորանոցների և ջերմոցների կառուցմանը, վարելահողերի և արոտավայրերի վերականգնմանը, ջրագծերի և դաշտամիջյան ճանապարհների վերանորոգմանը։

Ծրագրում առաջնային կընդգրկվեն խոցելի բնակավայրերի ենթակառուցվածքները, կանայք ու աղքատ ընտանիքները, ինչը կապահովի համայնքների եկամուտների էական աճ և կնվազեցնի ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա»: