«Ասել, որ կծվածության ու հարձակման դեպքերը շատացել են, փաստորեն սխալ է». Օվսաննա Հովսեփյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը տեղեկացնում է.

«Առողջապահության նախարարությանը հարցում էի արել 2019թ-ի մարտի 1-ից մինչև 2020թ-ի հունվարի 30-ը ընկած ժամանակահատվածում կծվածության դեպքերի մասին: 4466 կծվածության դեպքից 2767-ը տերով շների կողմից է, իսկ 1699-ը՝ թափառող:

Թիվը, ամեն ամիս գրեթե նույնն է, ամենաշատ կծվածության դեպքերը եղել են 2019թ-ի մայիսին:

Այսինքն ասել, որ կծվածության ու հարձակման դեպքերը շատացել են, փաստորեն սխալ է: Կծվածության թիվը չի աճել ի դեմս այս նոր տարածված պանիկայի:

Հետևաբար ստացվում է, որ այս պանիկայի տարածման համար կոնկրետ աշխատում են, մնում է հասկանալ ով և ինչու»::