Մենք մարդկանց չենք առաջնորդելու դեպի պարտություն.Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Սեֆիլյանին

Մենք մարդկանց չենք առաջնորդելու դեպի պարտություն.Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Սեֆիլյանին
Մենք մարդկանց չենք առաջնորդելու դեպի պարտություն.Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Սեֆիլյանին

armtimes.com-Երեկ Ազատության հրապարակում «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանը ընդդիմադիր ուժերին կոչ էր արել միանալԱզատության հրապարակում սկսված գործընթացին: Նա մասնավորապես հնչեցրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի անունները:

«Հեղափոխությունը սկսվել ա: Նիկոլ Փաշինյան սկսել ա, արի, սպասում ենք, սկսել ա, սկսել ա: Հիմա, հիմա: Հարգարժան պարոն Դեմիրճյան, սպասում ենք քեզ այստեղ, եթե մի քանի րոպեից հասնեք, կտեսնենք այստեղ, եթե ոչ, փողոցում ենք սպասում»,- ասել էր Սեֆիլյանը:

Այսօր Ազգային ժողովում լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են, թե հնարավո՞ր է նա միանա սկսված շարժմանը:

Փաշինյանն ասել է, որ ինքը քաղաքական կուսակցություն է ներկայացնում եւ քաղաքական ուժի ներկայացուցիչ է: Ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դիրքորոշումը այդ տեսակետից, Նիկոլ Փաշինյանը նախկինում հնչեցրած երեք դիտարկումներն է հիշեցրել.

«1. Մենք մարդկանց չենք առաջնորդելու դեպի պարտություն:

2. Մենք ասել ենք, որ բացառում ենք, որ ՀՀ-ում տեղի չունենա իշխանափոխություն միայն այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» զերծ է մնացել էդ պրոցեսին մասնակցելուց:

3. Ասել ենք, որ երբ որ կլինի իշխանափոխության հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ, մենք դա կքննարկենք եւ կպատասխանենք: Քանի դեռ չկա կոնկրետ ճանապարհային քարտեզ, մենք մեկնաբանելու ոչ մի բան չունենք:

Այնուհետեւ պատգամավորը ընդգծել է, որ ինքը մեծագույն հարգանք ունի հարթակում կանգնածների նկատմամբ.

««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, ունենք ընկերական-բարեկամական հարաբերություններ, պատմություն, Ժիրայր Սեֆիլյանին ես վերաբերվում եմ մեծ հարգանքով, Րաֆֆի Հովհաննիսյանին ես վերաբերվում եմ մեծ հարգանքով, Անդրիաս Ղուկասյանին ես վերաբերվում եմ մեծ հարգանքով: Բայց էլի եմ ասում՝ մենք պետք է հասկանանք. սա անձնակա՞ն խոսակցություն է, թե քաղաքական»,- ասել է նա:

Արտահայտելով իր անձնական տեսակետը՝ Նիկոլ Փաշինյանը եւս երեք շեշտադրում է արել.

«1. որ ինքը մարդկանց չի առաջնորդելու դեպի պարտություն,

2. որ ՀՀ քաղաքացիներին իշխանափոխություն խոստանալու է միայն մեկ անգամ՝ դրա իրականացումից առաջ:

3. բացառում է, որ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չունենա այն պատճառով, որ ինքը ձեռնպահ է մնացել դրան մասնակցելուց»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյո՞ք կարելի է ենթադրել, որ ըստ Փաշինյանի սկսված նստացույցը հերթական անգամ փակուղի է տանելու ընդդիմությանը:

«Ես էդպիսի բան չասեցի, ես էդպիսի բան չեմ ասում եւ չեմ ասի»,- արձագանքել է նա: