Նունե Եսայանի մոսկովյան մենահամերգը հետաձգվել է

Երգչուհի Նունե Եսայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի հանդիսատես, ցավով եմ նշում, որ մոսկովյան իշխանության որոշման արդյունքում իմ մենահամերգը հետաձգվում է:
Հետագա նորությունների մասին ձեզ ուղիղ եթերի միջոցով կտեղեկացնեմ»:

Նշենք, որ համերգը հետաձգվել է, քանի որ Մոսկվայում բազմամարդ միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ հրաման է արձակվել: