Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ընդգծում է խաղաղության հասնելու ձգտումը. ԱՄՆ պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ԱՄՆ-ում կայացած հանդիպումն ընդգծում է երկու երկրների՝ ինտենսիվ երկխոսության միջոցով խաղաղության հասնելու լուրջ ձգտումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշում է ԱՄՆ Պետդեպի լրատվական ծառայությունը։

Ըստ՝ հրապարակման՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում խաղաղ հարավկովկասյան տարածաշրջանին աջակցելուն։

Նոյեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ  Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են ԱՄՆ նախագահի հյուրընկալությունների տանը՝ Blair House–ում: