ԲԴԽ-ն բավարարել է «Հոկտեմբեր 27»-ի գործով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշեց.

Միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից»: