Հյուրանոցում պահվող փտած ատամներով արջն օգնության կարիք ունի․ Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է մտահոգվել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերի /Ursus arctos/ ճակատագրով։

Հիմնադրամը շարունակում է ահազանգեր ստանալ բազմաթիվ քաղաքացիներից, որոնց համար միևնույն չէ կենդանիների ճակատագիրը։ Հրապարակված տեսանյութում երևում է ոչ միայն կենդանիների ոչ բարեկեցիկ և բնական միջավայրին հակասող պայմանները, այլև արու առանձնյակներից մեկի սարսափելի վիճակում գտնվող ատամները, ինչը միանշանակ խանգարում է կենդանուն բավարարել նորմալ սնվելու իր կենսական անհրաժեշտությունը։

Բոլոր երեք առանձնյակները և հատկապես՝ փտած ատամներով արու արջը, ունեն մասնագիտական խնամքի և հոգատարության կարիք։  

Խնդիրը նաև դարձել է միջազգային հասարակության և մամուլի քննարկման առարկա՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով Հայաստանում կենդանիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը և երկրի մասին ձևավորելով բացասական կարծիք։ 

Հայտնենք նաև, որ արդեն մի քանի անգամ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) ջանքերով Հայաստան է ժամանել միջազգային կենդանաբույժների խումբ, որն իրականացրել է մի շարք դժվարին վիրահատություններ՝ փորձելով բուժել նմանատիպ վիճակում գտնվող կենդանիների ատամները /հղում։

Ուսումնասիրելով նաև առկա հանրային տեղեկատվությունը՝ պարզ է դառնում, որ նշված հաստատությունում կարմիրգրքյան կենդանիները պահվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների խախտմամբ։ 

«Resort MJA»-ում նման պայմաններում զույգավորում են քույր և եղբայր արջերին, ինչը ներազգակցական խաչասերում է /իմբրիդինգ/ և անթույլատրելի երևույթ է, իսկ ծնված ձագերին բաց են թողնում մոտակա անտառում։ Հայտնի փաստ է, որ անազատ պայմաններում ծնված կենդանիները չեն կարող ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ կամ կարող են մոտենալ բնակավայրերին և մարդկանց, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։

Երեք արջերը շարունակում են տանջվել Սիսիանի Resort MJA հանգստյան գոտում/Three Brown bears – in unfavorable conditions and small cages

📣 URGENT📢 For english scroll down 👇❗️ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պարբերաբար ահազանգեր է ստանում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ գտնվող Resort MJA հանգստյան գոտում բանտարկված կարմիրգրքյան բեզոարյան այծերի /Capra aegagrus/ և գորշ արջերի /Ursus arctos/ վերաբերյալ։ 🐻❗️ Արջերը պահվում են փոքր, բետոնե հատակով վանդակներում, առանց անհրաժեշտ լայն ազատավանդակի և խնամքի։ Արջերից մեկն էգ է, երկուսը՝ արու, իսկ համալիրի տնօրենը նշել է՝ պարբերաբար ծնվող ձագերին բաց են թողնում մոտակա անտառում։ Հայտնի փաստ է, որ անազատ պայմաններում ծնված կենդանիները չեն կարող ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ կամ կարող են մոտենալ բնակավայրերին ու մարդկանց, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։❗️ Արջերը կերակրվում են համալիրում առաջացած սննդային մնացորդներով, ինչը չի համապատասխանում նրանց բնական սննդակարգին։ Արու առանձնյակներից մեկի ատամները գտնվում են սարսափելի վիճակում, ինչը հավանաբար թե՛ սխալ սննդակարգի, թե՛ սթրեսի ազդեցությամբ վանդակների ճաղերը կրծոտելու հետևանք է։ Գլխի անընդհատ կրկնվող շարժումը վկայում է արջերի մոտ վարքաբանական խնդիրների մասին, որի սխալ պահման և խնամքի հետևանք է։ Նույն տարածքում կազմակերպվում է նաև որս․ մյուս կենդանիների աչքի առաջ որսի կազմակերպումն ու հրազենի կրակոցները չափազանց սթրեսային են։——————❗️ In the “MJA resort” complex, which is not far from Ashotavan village, Syunik region, Sisian town, wild animals are being kept in captivity, such Bezoar goats and Brown bears․ In unfavorable conditions and small cages three bears are being kept: one female and two male individuals. According to one of the staff members, the female bear regularly gives birth, which are released into the forest by the owners right after the birth, without any preparatory work․ It is well known, that wild animal species born in captivity cannot survive on their own in the wild. Bears are fed on food waste, which does not fit to their natural diet. As a result, the teeth of one of the male individuals are in terrible condition. All three individuals have stereotypical behavior, indicating behavioral problems. ❗️ The official page of Resort MJA announced about the organization of hunting. With the presence of other animals in the area, hunting and shooting are extremely stressful.

Posted by Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets on Tuesday, July 7, 2020

Հավելյալ տեղեկատվության, հարցազրույցների կամ այլ ձևաչափով տվյալների տրամադրման համար ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք կապ հաստատել 37493 32 22 32 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով։

Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։