Ճիշտն ասած՝ ինձ խաբեցին. Թլիկում պարտված միակ թեկնածու․ ՀԺ

Ճիշտն ասած՝ ինձ խաբեցին. Թլիկում պարտված միակ թեկնածու․ ՀԺ
Ճիշտն ասած՝ ինձ խաբեցին. Թլիկում պարտված միակ թեկնածու․ ՀԺ

Երեկ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի պարտված միակ թեկնածուն՝ Սլավիկ Սալոյանը, պատրաստվում է առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններում կրկին իր թեկնածությունը դնել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ինքը Սալոյանը:

Նշենք, որ երեկ ՏԻՄ ընտրություններում Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ եւ համայնքի ղեկավարի միակ թեկնածու Սլավիկ Սալոյանը (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ եւ 13 դեմ ձայնով:

Սալոյանը պատասխանել է ՀԺ-ի մի քանի հարցերին:

– Պարո՛ն Սալոյան, ինչպե՞ս է ստացվել, որ, լինելով ընտրություններում միակ թեկնածուն, պարտվել եք:

– Որովհետեւ ժողովուրդը կանգնեց ասաց՝ մեր ջրի հարցը չես լուծել: Մինչեւ այդ՝ ձայն չէին հանում, վերջին օրը եկան ասացին:

Նախընտրական ծրագրեր ներկայացրե՞լ էիք, թե՞ միակ թեկնածուն էիք, վստահ էիք, որ հաղթելու եք:

– Ծրագրեր ունեցել եմ: Թղթերը բոլորի մոտ էին, որտեղ գրված էր՝ եկող տարվա գարնանը խմելու ջրի հարցով աշխատանքներ են իրականացվելու:

– Քանի՞ տարի է՝ համայնքը ղեկավարում եք, եւ քանի՞ ընտրող կա համայնքում: 

– 4-րդ տարին է: Ընդհանուր թիվը 127 է, որից մոտ 40 հոգի Ռուսաստանում են: 

– Նոր ընտրություննե՞ր են սպասվում համայնքում:

– Այո՛, հունվարի մեջ պետք է լինի՝ 40-օրյա ժամկետում:

Մանրամասները՝ այստեղ