2019-ի ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների և այլ հոգեմետ նյութերի դրամային արտահայտությունը գերազանցում է 1 մլրդ 500 մլն դրամը. Տեսանյութ

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

2019 թվականի ընթացքում ՊԵԿ-ի կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դրամային արտահայտությունն ավելի քան 1 մլրդ 500 մլն դրամ է, այսինքն՝ 3 մլն դոլարից ավելի արժեքով թմրամիջոցներ ենք հայտնաբերել:

Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: «Թմրամիջոցները կապարակնքվում են, ուղարկվում են քննչական վարչություն, որտեղ քրեական գործի ավարտից հետո այդ թմրանյութերը ոչնչացվում են»,- նշեց ՊԵԿ պաշտոնյան: 2019 թվականին բացահայտվել է նաև մաքսանենգության 56 դեպք, որոնցով վարչական վարույթ է սկսվել, քրեական գործ չի հարուցվել:

«Մաքսային հսկողությունից թաքցման, չհայտարագրման և ոչ ճշգրիտ տեղեկությունների ներկայացման եղանակով ՀՀ ապօրինի ներմուծված 574 հատ բջջային հեռախոս է հայտնաբերվել, ավելի քան 5 կգ ոսկյա և արծաթյա զարդեր, թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող շուրջ 60 կգ դեղամիջոց: Բացի այդ՝ սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ»,- թվարկեց Վարդան Վարդանյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: