Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 31-ի ցերեկը, շրջանների զգալի մասում սեպտեմբերի 1-5-ը սպասվում է անձրև և ամպրոպ:

Օգոստոսի 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։

Eրևան քաղաքում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։