Մեկնարկել են Երևանյան լճի ափամերձ տարածքում հանգստի գոտու կառուցման աշխատանքները

Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկել է Երևանյան լճի ափամերձ տարածքում հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանից: