ՌԴ-ում ՀՀ դեսպանը չի դադարեցրել միջկառավարական հանձնաժողովում իր աշխատանքը

Տեղեկատվության ստուգման կենտրոն – Ադրբեջանական աղբյուրները տարբեր սոցիալական ցանցերով տարածում են տեղեկատվություն այն մասին, թե ՌԴ ԱԳՆ-ում ունեցած հանդիպումից հետո  ՀՀ դեսպանը դադարեցրել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում իր աշխատանքը։

Ի պատասխան տարածվող այս տեղեկատվության՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ Ռուսաստանում կայանալիք Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, սակայն չի չեղարկվել։ Դեսպանի՝ հանձնաժողովում աշխատանքի դադարեցման մասին լուրը ապատեղեկատվություն է։

Նշենք, որ հանձնաժողովի նիստը նախատեսվում էր անցկացնել դեռևս սեպտեմբերի 14-ից 18-ը, սակայն նոր տիպի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված օդային սահմանափակումների պատճառով կրկին հետաձգվել էր։

Սակայն նիստի հետաձգումը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումների հետ,  պատճառը բացառապես Հայաստանի և Ռուսաստանի միջև օդային կանոնավոր հաղորդակցության բացակայությունն է։