Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր Երասխում ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար․ Թաթոյան

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և անմիջական պատասխանատվություն են կրում այսօր՝ մարտի 7-ին Երասխում ադրբեջանական նշանառու կրակոցներով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար:
Չի կարելի անտեսել փաստերն առ այն, որ`

  1. ադրբեջանական զինված ծառայողերը
    պատերազմի սպառնաիքների ներքո տեղակայված են ՀՀ գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին.
  2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Գեղարքունիքում և Սյունիքում ֆիզիկապես ներկա են շինություններում և հողատարածքներում (արոտվայրեր, վարելահողեր և այլն), որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են:
  3. Պարբերաբար կրակում են մեր գյուղերի, այդ թվում` Երասխի խաղաղ բնակիչների, նրանց տների ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին, զբաղված են գողություններով, դիտավորյալ խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքները և թույլ չեն տալիս, որ խաղաղ բնակիչները վաստակեն ընտանիքի եկամուտը և այլն:
  4. Նրանց ցինիկ հանցավոր արարքների պատճառով վտանգված է մարդկանց անվտանգ կյանքը, խաթարված է բնականոն ապրելակերպն ու անվտանգությունը, մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի հնարավորությունից, հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:
    Արցախում պատերազմից հետո բնույթով նույն խախտումներն են, բայց առավել ագրեսիվ դրսևորումներով (խաղաղ բնակիչների սպանության դեպքեր և այլն):
  5. Ադրբեջանական իշխանությունները պատերազմից հետո խորացրել են հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը: Այս փաստն ապացուցված է իմ այս զեկույցումhttps://ombuds.am/.../3101f60c869b0f378dbc737b002e5054...: Ակնհայտ է, որ նրանց իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է, դա միայն շղարշ է արտաքին աշխարհի համար, իսկ երկու ժողովուրդների միջև թշնամանքը, արտաքին թշնամու շարունակական կերպարը հայատյացության տեսքով սեփական իշխանությունը պահպանելու միջոց:
  6. Անչափ կարևոր գործոն է, որ ադրբեջանական զինված որևէ ծառայող իր հանցանքների համար չի պատժվել, այդ արարքները միայն խրախուսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից:
  7. ՀՀ զինծառայողները պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու առողջությունը, խաղաղ ու անվտանգ կյանքը: