Վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ:

Մասնավորապես, մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ: