Պատգամավոր Նարինե Թուխիկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, բայց դեռ մտածում է

Պատգամավոր Նարինե Թուխիկյանը  մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, բայց դեռ մտածում է
Պատգամավոր Նարինե Թուխիկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, բայց դեռ մտածում է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է  արձանագրություն, որը ստորագրում է ԱԺ նախագահը: 

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Նաիրնե Թուխիկյանը հաստատեց տեղեկությունները, որ իրեն առաջարկել են նոր ձևավորվող նախարարությունում մշակույթի գծով փոխնարարի պաշտոնը։ Թուխիկյանն ասաց, որ վերջնական չի որոշել՝ մանդատից հրաժարվելու դիմումը հետ կվերցնի մեկ շաբաթվա ընթացքում, թ ե՞ ոչ։

«Ես կխնդրեմ մի քանի օր սպասել Ես մեկ շաբաթ ժամանակ ունեմ հետ վերցնելու իմ հրաժարականի դիմումը։ Օրենքը թույլ է տալիս մեկ շաբաթ ևս մտածել։ Ես սպասում եմ, որ տեսնեմ, թե վեց օրվա ընթացքում ինչ իրավիճակներ կփոխվեն իմ մտքում, սրտում»,- ասաց Թուխիկյանը։