Ինչի՞ մասին է գուժում ԱՄՆ դեսպանությունը Բաքվում ու ո՞ւմ է հուշում. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։ Սաֆարյանը գրում է.

«Ինչի՞ մասին է գուժում ԱՄՆ դեսպանությունը Բաքվում ու ո՞ւմ է հուշում

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը ահազանգ է տարածել իր քաղաքացիների ու դիվանագետների համար, որ մեծ է իրենց հանդեպ ահաբեկչության վտանգը, այդ թվում՝ հյուրանոցներում։

Մի կողմ դնելով այն, որ ադրբեջանական ագիտպրոպմ արդեն իսկ հասցրել է մառազմատիկ ձևախեղել դա՝ ներկայացնելով, թե ամերիկացները նախազգուշացրել են սպասվելիք հայկական ահաբեկչության մասին, հասկանանք, թե ինչ է կատարվում․

1․ 1 օր առաջ Վաշինգթոնում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդականը տեղեկացրեց, թե «ճնշել» է Ջեյհուն Բայրամովին, որպեսզի Արցախյան պատերազմում զինադադարի կնքեն, Թուրքիային հանեն պատերազմից, հրաժարվեն պատերազմով խնդիր լուծելուց, որովհետև այդպիսի լուծում չկա ու չի լինելու, ու պահանջեց վերադառնալ Մինսկի խումբ, որտեղ Թուրքիան չկա․․․ իսկ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ ուզում էին, որ Անկարան լիներ Մոսկվային հավասար իրավունքով․․․․ Պոմպեոն էլ Ջեյհուն Բայրամովին բացատրել էր, որ հակամարտությունը պետք է ավարտվի, Արցախի բնակչության պաշտպանությունը ապահովվի, Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկելով այդ հարցով անհրաժեշտ կարիքները․․․

2․ Այդ նույն օրը Թուրքիայի հանդեպ ԱՄՆ դժգոհությունը հերթական բարձրակետին էր հասել, քանի որ փորձարկվել էին Ռուսաստանից գնված S-400-ները։ Թերևս հենց սա է պատճառը, որ Ռուսաստանւ չի շտապում գալ Կովկասում կռվել Թուրքիայի դեմ, որովհետև ձախում է իր երկարաժամկետ ստրատեգիան՝ նպաստել ԱՄՆ-ՆԱՏՕ, ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում անդունդի խորացմանը, իր կողմը քաշել Թուրքիային ու հասնել ՆԱՏՕ-ի տրոհմանը։

3․ Թերևս, սա ևս մեկ ասպեկտ է դառնում, թե ինչու են Մոսկվայում որոշ փորձագետներ ռուսական միջամտության ուշացումը պայմանավորում,․ ավելի ստույգ՝ գցում Փաշինյանի, սորոսականների կամ պաշտոնապես չդիմելու վրա, բայց ոչ երբեք խոսում նրա մասին, որ Ռուսաստանը Կովկասում Թուրքիային դեմ հանդիման առճակատման մեջ հայտնվելով տապալում է իր վերոնշյալ խաղը՝ արդյունքի չհասած․․․ Չնայած,․ Ռուսաստանը մյուս կողմից էլ հրաշալի հասկանում է, որ հակամարտությանը չմիջամտելով էլ վտանգում է իր այլ շահեր և կարող է ուշ լինել, ըստ այդմ՝ ահաբեկչության դեմ կռիվ սկսելու նշաններ է ցուցադրում կամ նախազգուշացնում այդ մասին․․․․

4․ Քանի որ Ալիևը գիտակցում է, որ Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո Վաշինգթոնի դեղին քարտը չհասկանալու դեպքում կարող է արդեն կարմիր քարտ ստանալ ու ապտժվել, ԱՄՆ-ից ստացված վերջնագրերից հետո ափշերոնյան խանը շտապեց հայտարարել, թե ինքը կկանգնի, եթե հայկական կողմն էլ կանգնի, այսինքն՝ ինքը չի կանգնում, որովհետև հայկական կողմը չի կանգնում, ու շարունակեց ռազմական ինտենսիվ գործողությունները Արցախի հյուսիսում ու հարավում։

5․ Ակնհայտ է, որ Վաշինգոնթում միանգամայն գիտակցում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը զայրացած են Վաշինգթոնի պահվածքից, դիրքորոշումից, հղած ազդանշաններից։ Դրանից զատ Վաինգթոնում գիտեն, որ իրենց պահանջը ակնհայտորեն չի կատարվել ու հավանաբար պատրաստվում են կարմիր քարտը ցուցադրելուն, հետևաբար և ռեալ են համարում, որ ի պատաս դրա Էրդողան-Ալիև դուտեը հնարավոր է, որ իրենց տեռորիստներով թիրախավորեն ԱՄՆ քաղաքացիներին ու դիվանագետներին։ Թերևս այստեղ է, որ Ադրբեջանի խանի պատի թերթի հրապարկմանը պետք է նայել ոչ թե որպես կռուտիտ ու հիմարուրթյուն, այլ որ հող է նախապատրաստվում ամերիկացի դիվանագետի կամ քաղաքացու դեմ իրականացվելիք ահաբեկչությանը հայկական հետք հաղորդելու համար։ Նույնը օրը Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է, որ ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումն իր քաղաքացիների առեւանգման եւ պոտենցիալ ահաբեկչական հարձակումների մասին հավաստի հաղորդագրությունների պատճառով։

Սա կատակների շարքից չէ։ Բոլորն են հիշում, որ սեպտեմբերի 27-ից օրեր առաջ ԱՄՆ դեսպանությունն էր, որ նման մի հայտարարութամբ էլ աշխարհին ու մեզ անուղղակի նախազգուշացրեց Ադրբեջանի սանձազերծելիք պատերազմի մասին։ Հիմա հարց է, թե ինչ է նախազգուշացնում ԱՄՆ դեսպանությունը իր այս հայտարարությամբ․․․ Միգուցե ահաբեկչության վտանգ կա ոչ այնքան ամերիկացի, որքան ասենք՝ ֆրանսիացի կամ ռուս դիվանագետի հանդե՞պ․․․

Բաքվում ինչ-որ բան է կատարվելու»։

Ինչի՞ մասին է գուժում ԱՄՆ դեսպանությունը Բաքվում ու ո՞ւմ է հուշումԱդրբեջանում ԱՄՆ դեսպանությունը ահազանգ է տարածել իր…

Posted by Styopa Safaryan on Saturday, October 24, 2020