Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս պահին չունի այն բանի վկայություններ, թե 2019-nCoV կորոնավիրուսը, որը Չինաստանում նոր տիպի թոքաբորբ Է առաջացրել, փոփոխություններ Է կրել: Այդ մասին ասված Է ԱՀԿ-ի՝ հունվարի 26-ին Ժնեւում հրապարակված լարատվական տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«ԱՀԿ-ն չի ստացել այն բանի վկայություններ, որ վիրուսը փոփոխվել Է,- նշված Է դրանում:- ԱՀԿ-ն հետագա տեղեկատվություն Է սպասում Չինաստանի պաշտոնատար անձանցից»: Հունվարի 26-ին ավելի վաղ Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ղեկավար Մա Սյաովեյը հայտարարել Է 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի՝ մարդուց մարդու փոխանցվելու ունակության ուժեղանալու մասին, ինչի հետեւանքով համաճարակաբանական իրադրությունն անցել Է նոր՝ ավելի բարդ փուլ: ԱՀԿ-ի լարտվական տեղակագրում ընդգծված Է, որ, ներկայիս գնահատումների համաձայն՝ 2019-nCoV-ի ինկուբացիոն շրջանը տատանվում Է երկուսից մինչեւ 10 օր:
Կորոնավիրուսի հետ կապված հիվանդության մյուս բռնկումների, այդ թվում՝ MERS-ի (շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշ) ժամանակ, «ախտանիշեր չդրսեւորած որոշ մարդիկ կարող Էին վարակել մյուսներին»,- նշում են կազմակերպությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: