Հադրութում բնակչի սառնարանից 350 գրամ բժշկական երշիկ են գողացել

Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 24-ին հաղորդվել էր անհայտ անձի կողմից Հադրութի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Գ. Ջ.-ի հայրական առանձնատան խոհանոցի պատուհանների ապակիները ջարդելու և սառնարանից մոտ 350 գրամ բժշկական երշիկ հափշտակելու մասին:

ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է Հադրութ շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Ա. Մ.-ն :