ԵՄ-ն 24 մլն եվրո նոր հատկացում է արել Հայաստանին՝ համավարակի դիմակայման նպատակով

ԵՄ-ի 24 մլն եվրո այս նոր հատկացումը համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող 92 մլն եվրո աջակցության բաղկացուցիչ մաս է. այն միտված է օգնելու Հայաստանին COVID-19 ճգնաժամի դեմ պայքարում և ամրապնդելու երկրի տնտեսական, ֆինանսական դիմակայունությունը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։