ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքի անդամներին և ընկերներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը ցավակցական գրառումը տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Մեծ ցավով և խորը ափսոսանքով տեղեկացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և հայրենասիրությամբ»,- գրել է Փաշինյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
22.04.2020