Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր․ փոխնախարար

Առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է:

🔴 Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։

🔴 Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են (87%)

🔴 Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին

🔴 Շտապ օգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»: