Մկրտիչ Մինասյան. Վերեւից նայելիս` Երեւանը սոսկալի տեսք ունի

Մկրտիչ Մինասյան. Վերեւից նայելիս` Երեւանը սոսկալի տեսք ունի
Մկրտիչ Մինասյան. Վերեւից նայելիս` Երեւանը սոսկալի տեսք ունի

«Ներկայումս Հայաստանի պարագայում չկա հստակ քաղաքաշինական մոտեցում: Յուրաքանչյուր քաղաք զարգացող օրգան է, որը ունենում է փոքրիկ շեղումներ, բայց հիմնական ուղղությունը գլխավոր հատակագիծն է` սահմանված քաղաքաշինական բոլոր նորմատիվներով: Մեր հիմնական խնդիրն է` հարազատ մնալ այդ նորմատիվներին եւ չշեղվել հիմնական ուղղություններից»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով` Երեւանի խիստ կառուցապատված լինելը բնակիչների շրջանում անհանգստություն է առաջացնում. «Մենք սեյսմիկ գոտում ենք գտնվում: Ինչքան էլ ասենք, որ ներկայիս շինարարության որակը բարձր է ԽՍՀՄ շինարարության որակից, միեւնույն է, շատ խնդիրներ կան: Մենք չգիտենք, թե երկրաշարժի դեպքում նոր շենքերն իրենց ինչպես են «պահելու» կենտրոնում նման խիստ կառուցապատման պայմաններում: Խնդիրներ կան նաեւ բնակֆոնդի հետ կապված. հին շենքերը, որոնք տարիներ շարունակ չեն հիմնանորոգվել, այժմ վթարային վիճակում են»: Կարդալ ավելին