ԶՈւ հոգևոր առաջնորդն այցելել է 4-րդ զորամիավորում

 ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն այցելել է 4-րդ զորամիավորում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարական կազմի և գնդերեցների ուղեկցությամբ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ նրանց մտահոգող հարցերի շուրջ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների։