Դիլիջանի քրեական հետախույզները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 26-ին բաժին են հրավիրել Հաղարծին բնակավայրի բնակիչ երկու տղամարդկանց: Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանցից մեկը խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի լույս 26-ի գիշերը Պարզ լիճ տանող ճանապարհից ապօրինի հատել է թաց կանգուն հաճարենիներ և տեղափոխել իր տան բակ:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է Ոստիկանությունը։