Խոսեցիք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը՝ ինչո՞ւ․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Խոսեցի՛ք ամեն ինչից , բայց չասեցիք ամենակարևորը , ինչո՞ւ …

Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ ինչո՞ւ-ի» պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ, որի հետ չի քննարկվել այդ «ինչու-ն»…

Խոսե՜ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի, խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել, սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը:

Պահանջ կա խոսեք ու պարզ ու ոչ կիսատ- պռատ: Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից, չի՛ քննարկվել, երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ժողովուրդը տեղյակ չէ չի՛ քննարկվել, ապա ում հետ է քննարկվել այս հարցը, ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում, բայց ոչ խորհրդարան , նախագահն ու ամենակարևորը ժողովուրդը:

Դեռ սպասում եմ հստակ առանց որևէ մեկին մեղադրելու այլ հստակ բացատրություն քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ!!! Խնդրանքս ժողովրդին , չպառակտվե՛ք մենք իրավունք չունենք պարտվելու: