ՀՀ մարզերում վերսկսվել են կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները

ՀՀ մարզերում վերսկսվել են կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները, տեղեկացնում է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

Այս տարի կենսական նշանակության ճանապարհներ են վերականգնվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։Վերականգնվող ճանապարհներն են՝• Շիրակ-Կամո (5 կմ)• Մ6-Եղեգնուտ-Դեբեդ (8.2 կմ)• Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր (9.8 կմ)• Տ-5-32-Կաթնաջուր (4.7 կմ) • Մ2-Նորավան (5.45 կմ)• Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ)• Մ4-Սևան- «Աղթամար» համալիր- Մ4 (5.3 կմ)• Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (15.37 կմ)• Լուկաշին-Հ17 (3.15 կմ)• Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի (5.4 կմ)• Խոտ (1.96 կմ)

Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 68.7 կմ երկարությամբ 12 ճանապարհահատված։

Ճանապարհների վերականգնումը նախատեսված է ավարտել 2021 թվականին։

Կենսական նշանակության ճանապարհներն ապահովում են համայնքների և հիմնական ճանապարհների (հանրապետական կամ միջպետական նշանակության) միջև տրանսպորտային կապը՝ բարելավելով բնակչության կենսամակարդակը։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։