Հունիսի 26-ին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում. Տեսանյութ

Հունիսի 26-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

Միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին օրինազանց վարորդների նկատմամբ, 35 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ 1 վարորդ մեքենան վարում էր անսթափ վիճակում, ևս 4-ը՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։

Հայտնաբերվեց 4 տրանսպորտային միջոց, որոնք հետախուզվում էին այլ գերատեսչության կողմից։ 3 վարորդ մեքենան վարում էր հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտումով։ Ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտող և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։

Նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն։