«Արմենիա» ավիաընկերությունը Երևան -Հուրգադա-Երևան երթուղով չվերթեր կիրականացնի

«Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 12-ից կմեկնարկի Երևան – Հուրգադա- Երևան երթուղով չվերթեր:


Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։