Արցախի ԱԻՊԾ-ն զգուշացնում է. Պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զգուշացնում է.

«Հարգելի հայրենակիցներ.

Քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»։