Պարենային խուճապը դոլարի գնաճի՞ց է, թե՞ ԵՏՄ-ից

Պարենային խուճապը դոլարի գնաճի՞ց է, թե՞ ԵՏՄ-ից
Պարենային խուճապը դոլարի գնաճի՞ց է, թե՞ ԵՏՄ-ից

Այս օրերին բնակչության շրջանում, կարելի է ասել, խուճապ է. մարդիկ իրենց խնայողություններն ամբողջությամբ ծախսում են պարենային ապրանքներ գնելու վրա: Պատճառը Ամանորի տոները չեն: Մայրաքաղաքի մի շարք խանութներում կատարվող առեւտրից այնպիսի տպավորություն էր՝ կարծես խորհրդային տարիներն էին, երբ մարդիկ կիլոներով ու տուփերով էին ապրանք գնում: «Առավոտը» որոշ խանութներում շրջելիս ականատես եղավ, թե ինչպես են մարդիկ մի […]

Այս օրերին բնակչության շրջանում, կարելի է ասել, խուճապ է. մարդիկ իրենց խնայողություններն ամբողջությամբ ծախսում են պարենային ապրանքներ գնելու վրա: Պատճառը Ամանորի տոները չեն: Մայրաքաղաքի մի շարք խանութներում կատարվող առեւտրից այնպիսի տպավորություն էր՝ կարծես խորհրդային տարիներն էին, երբ մարդիկ կիլոներով ու տուփերով էին ապրանք գնում:

«Առավոտը» որոշ խանութներում շրջելիս ականատես եղավ, թե ինչպես են մարդիկ մի քանի շիշ բուսական յուղ, մի քանի կիլոգրամ շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, տուփերով պահածոներ եւ այլ մթերքներ գնում: Մեզ հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ օր օրի ամեն ինչ թանկանում է, եւ, մտավախություն ունենալով, որ մինչեւ ամսվա վերջ ու եկող տարվա սկիզբ գնաճն ավելի բարձր է լինելու, այսօր մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության պարեն են պաշարում:

«Ասում են՝ հունվարից ահավոր թանկացում ա լինելու, դրա համար էլ լավ չի՞ հիմա շատ առնենք, գոնե որոշ ժամանակ եկող տարվա համեմատ էլի մի քիչ էժան գնած ապրանք կօգտագործենք: Ասում են՝ Մաքսային միություն մտնելուց հետո «վաբշե» ուժեղ թանկացում ա լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց ակտիվ առեւտուր անող քաղաքացիներից մեկը: Երեւանի խանութներից մեկի մեկ այլ հաճախորդ էլ ասաց, որ տղան Ռուսաստանից որքան գումար որ փոխանցել է, ամբողջը ծախսել է սնունդ գնելու վրա. «Ինչ ուղարկեց՝ սարքեցի դրամ, ճիշտ ա, դրամն էլ այլեւս գին չունի, բայց սենց առնենք, դնենք տունը, գոնե մի քանի ամիս կապրենք, շատ թանկ բան չենք առնի: Նենց բաներ ենք առնում, որ փչացող չեն, ու կարանք մի քանի ամիս պահենք: Բա ի՞նչ անենք, պատրաստվում ենք «կատաստրոֆիկ» թանկացման, սաղ էդ են խոսում, տելեւիզորի որ ալիքը փոխում ենք, սաղ ասում են՝ եկող տարվանից աննախադեպ թանկացում է գրանցվելու: Հենա՝ տենում ենք էլի, արդեն ամեն ինչ թանկացել ա, դրամն էլ ջրի գին ա դառնում, սենց որ գնա՝ աշխատավարձերը մենակ հացին են հերիքելու»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն էլ նկատեց. «Սպասեք ավելի վատին»: Դոլարի թանկացման արդյունքում բավականին տուժում են այն քաղաքացիները, որոնք դոլարային վարկեր ունեն, սակայն նրանց եկամուտները՝ աշխատավարձերը դրամով են: Այս վարկառուները ամիսներ առաջ էժան դոլարով ստացած վարկերի տոկոսները վճարում են նախկինում հաշվարկած գումարից բավականին բարձր գնով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/04/521344/