Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարտվեցի ես. եթե պետք է քավության նոխազ` դա ես եմ»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարտվեցի ես. եթե պետք է քավության նոխազ` դա ես եմ»
Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարտվեցի ես. եթե պետք է քավության նոխազ` դա ես եմ»

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր, երբ եկավ Ազատության հրապարակ, մոտ 10-15 րոպե ողջագուրվեց գրեթե բոլոր հավաքվածների հետ, բարեւեց ու գրկեց՝ սովորության համաձայն:

Մինչ նրա գալը հրապարակում ելույթ էր ունենում մի ձեռնափայտով տատիկ, որը ձեռնափայտը մի կողմ գցած՝ ինքնամոռաց պարում էր «Ժառանգության» քարոզչական երգ-երաժշտության տակ: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում շնորհավորեց Մայիսի 9-ը, նրանց, ովքեր կան եւ չկան. «Նրանց, ովքեր կերտեցին այս օրը, բայց այս պահին իմանալով, որ իրենց եղբայրնրը, հայրերը կերտել են հայրենիք, ոչ թե անտեր են, անտեր են մնացածը, բայց մնացել են այս տեսախցիկներից դուրս»: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր եղել են իր կողքին. «Կարող է իրար լավ չհասկացանք, կարող է մեկը իր սենյակում դատեց մյուսին, բայց մի բան ակնայտ է, որ այս հորձանուտից հաղթական այս տոնը մեզ ուղեցույց, մենք պարտավոր ենք այս հորձանուտից, այս հիասթափությունից, այս արտագաղթից դուրս գալ: 5 տարի հետո չի լինելու: Ժողովուրդն իր գործն արեց, եւ իրավունք ունի ակնկալել իր ընտրյալներից այն գործողությունները, որ կբերեն ոչ թե մի հոգու, այլ ժողովրդի հաղթանակը: Ես նույնպես իրավունք ունեմ ակնկալել մեր ժողովրդից, որ փետրվարի 18-ի այդ հաղթանակը, այդ վերածնունդը բավարար չէ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/09/241689/