Խնդրում եմ Ջրաշուշանների լիճ այցելելիս առավելագույն հոգատարությամբ վերաբերվել բնության այս անզուգական միջավայրին. Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Ռոմանոտ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Լուսանկարում Հայաստանի բնության գոհարներից մեկն է՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը

Լիճը գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք։

Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Խնդրում եմ մեր արշավականներին եւ ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին՝ այցելելիս առավելագույն հոգատարությամբ եւ պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական միջավայրին, առավել եւս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ»։