«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացած է», – Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը երկրի ղեկավարումը ստանձնելու մտադրություն չունի:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Անդրադառնալով Ցեղասպանության մասին իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ հարցին, Սարգսյանը նշեց. – «Որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել Ցեղասպանության հարցը, դա փաստ է: Որ ասեմ՝ 100 տոկոսով ուրացել են, չէ, կարծես թե այսօր էլ են եկել այստեղ և այլն, բայց, իմ կարծիքով, այդ ճանապարհին են»:
Հայաստանի իշխանությունններն ուղիղ ասում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















