ՀԱՊԿ երկրները «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքներ կանցկացնեն Հայաստանում

Ընթացիկ տարում «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքը կանցկացվի Հայաստանում։ Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, գրում է «Ինտերֆաքսի» բելառուսական ծառայությունը։

«Զորավարժությունների ընթացքում երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ՝ զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների կիրառմամբ», – ասել է նա:

Նա նշել է, որ հունիսի 1-ից 3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ սույն զորավարժության նախապատրաստման համար, այն ենթադրում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակություն ուժերի ձևավորում։

ՀԱՊԿ-ի կողմից անցկացվող «Ամպրոպ» վարժանքները սովորաբար նվիրված են լինում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին: