Թուրքիայում մզկիթներից միկրոֆոններ գողացող երիտասարդը ձերբակալվել է

Հեղինակ MediaLab

Ստամբուլում 25֊ամյա երիտասարդը պարբերաբար մտել է մզկիթներ և գողացել մզկիթներում գործածվող միկրոֆոնները։ Ստամբուլի ոստիկանությունը ստացած բազմաթիվ ահազանգերի հետքերով հետաքննություն է սկել։

Վերջին անգամ երիտասարդը գողություն է արել Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող Ջամբազիյե մզկիթից։  

Իրավապահ մարմինները, հետևելով երիտասարդին, նկատել են, թե ինչպես է նաև տոպրակով շտապում դեպի խանութ։ Խուզարկությունից հետո նրա մոտ 7 հատ միկրոֆոն է հայտնաբերվել և առգրավվել։

Ավելի ուշ ցուցմունք տալուց երիտասարդը խոստովանել է, որ տարբեր ժամանակահատվածում 5 մզկիթ է թալանել։ Պատմել է, որ ապրում է փողոցներում, ծնվել է Գերմանիայում, իսկ գողոնը վաճառելով, թմրանյութեր է գնում։ Երիտասարդը կալանավորվել է և նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։

Այս մասին գրում է www.ermenihaber.am-ը՝ հղում անելով  sabah.com.tr-ին: