Ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվածի մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Ապրիլի 8-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Արգավանդ գյուղի 32-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սուր հոտով, մանրացված, չորացված մարիխուանայի նմանվող զանգված։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը աճեցրել էր իր հողամասում՝ անձնական օգտագործման համար։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։