Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Աշխարհի առաջնությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից։
Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ Կարապետյանը գլխավերևում պահեց 167 կգ, երկրորդ մոտեցմամբ` 172 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 175 կգ ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկուն:
Հրում վարժությունը Կարապետյանը ձախողեց՝ չկարողանալով բարձրացնել 196 կգ կշռող ծանրաձողը. նա վնասվածք ստացավ:
Վաղը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում կմրցեն Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը՝ համապատասխանաբար B և A ենթախմբերում: