Ռազմագերիների հնարավոր վերադարձի լուրերին արձագանքել է «Իմ քայլի» պատգամավորը

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Մի քանի ռազմագերու հնարավոր վերադարձի մասին ադրբեջանական անհայտ տելեգրամյան ալիքներում լուրերը շատ արագ արտատպվում են հայկական տիրույթում։ Տարածում են լրագրողներ, հանրային եւ քաղաքական գործիչներ, լրատվականներ։

Սա ոչ այլ ինչ է, քան անպատասխատանտվության հերթական խայտառակ դրսեւորում։ Քանի դեռ լուրը պաշտոնական մակարդակում հաստատված չէ, մեր հայրենակիցները հայկական հողի վրա չեն, չի կարելի նման լուրեր տարածել։

Դժվա՞ր է հասկանալը, որ նման գործելաոճը կարող է ազդել գործընթացների վրա։ ՉԻ ԿԱՐԵԼԻ խաղալ մարդկանց զգացմունքների հետ։