Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ժամանեց Հայաստան։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղափոխող ինքնաթիռը: Կոլոննային դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: 

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը նախապես տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննային կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։