Արցախում կկառուցվեն բնակավայրերը մայրուղիներին կապող նոր ու անվտանգ ճանապարհներ

Հայաստան» hամահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների՝ կառուցվելու են բնակավայրերը մայրուղիներին կապող նոր ու անվտանգ ճանապարհներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Ընթացիկ տարում  կառուցվելու է Մարտակերտ քաղաքից դեպի մայրուղի բավականին կարճ ճանապարհ, որը 17-20 կիլոմետրով կրճատելու է ներկայումս Դրմբոնով Ստեփանակերտ եկող ճանապարհը և անցնելու է Ճանկաթաղով: Ասֆալտապատվելու են նաև Մարտունու շրջանի Քերթ,Կաղարծի համայնքները, ինչպես նաև Մարտակերտի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Ասկերանի Բադարա գյուղերը մայրուղիներին կապող ճանապարհները»,-մանրամասնեց նախարարը: