Այսօր արդեն չորրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակում տեղի են ունենում քաղաքացիական ֆորումներ` տարբեր թեմաների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ:
Այս պահին Ազատության հրապարակում են գտնվում ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, Աշոտ Մանուչարյանը: Նրանց հետ քաղաքացիական ֆորումում բանավիճում է Կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
Զուգահեռաբար հրապարակում տարբեր խմբերում քննարկում են նաեւ տնտեսական, արտաքին քաղաքական, բանակի հետ կապվախ հարցեր:
© Medialab.am