Վրաստանում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել

թբիլիսի

Օգոստոսի 27-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1447 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 40 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1190 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Ավելին՝ aliq.ge կայքում։