Նիդերլանդների կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «որքան հնարավոր է շուտ» լքել Ուկրաինայի տարածքը ռուս-ուկրաինական սահմանին լարված իրադրության պատճառով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Gazeta»-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայում Նիդերլանդների դեսպան Ջեննես Դե Մոլը:
Դեսպանը ընդգծել է, որ խոսքը ոչ թե տարհանման, այլ «կամավոր ընտրության» մասին է, որը հիմնված է ուժեղ փաստարկների վրա։
Նշվում է, որ Նիդերլանդներն իր դիվանագիտական առաքելությունը Կիևից կտեղափոխեն Լվով: Այնտեղ Նիդերլանդների քաղաքացիները կարող են դիմել անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների համար։