Հայաստանն ըննդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Հաագայի դատարան

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։

Ինչպես նշված է Արդարադատության միջազգային դատարանի կայքում, Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»։