Թուրքիայի հյուսիսում ավերիչ ջրհեղեղները շարունակվում են

Թուրքիայի հյուսիսային շրջաններում  ջրհեղեղները շարունակվում են,  տուժածների թիվն ավելանում է։ Ինչպես հաղորդում է Անդալու գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների  կանխարգելման ու վերացման վարչությանը, Կաստամոնու նահանգում 9 մարդ է զոհվել, հարևան Բարթին նահանգում էլ շարունակվում են մեկ անհետ կորածի որոնումները։

Պետական գերատեսչությունը նաև հայտնում  է, որ օգոստոսի 7-11-ը Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանի արևմուտքում տեղացած աննախադեպ առատ տեղումները ջրհեղեղներ են առաջացրել Բարթին, Կաստամոնու, Սինոպ նահանգներում։ Ջրհեղեղից հետո համապատասխան մարմինները սկսել են տարհանման, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել։

Մարդկանց տարհանումը շարունակվում է ուղղաթիռներով, քանի ու փլուզված ու վնասված կամուրջների պատճառով ճանապարհները փակ են։ Տասնյակ մեքենաներ մնացել են ջրի մեջ, հոսաքազրկված են տարբեր բնակավայրեր։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: